FreeStyle

Կիեւ-Երեւան-Կիեւ հատուկ չվերթով Ուկրաինայի և Հայաստանի մոտ 300 քաղաքացի են տուն վերադարձել

Ուկրաինական SkyUp ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում է Կիեւ-Երևեւան-Կիևեւ չարտերային թռիչքը, 144 ուղեւորով մեկնել է Կիեւից, հայտնում է AnalitikaUA.net-ը: Չվերթի շնորհիվ երկու երկրների քաղաքացիները տուն կվերադառնան:

Ուկրաինայի հայերի միությունից եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից ստացված տվյալների համաձայն` Կիեւից մեկնել է 144 ուղեւոր, իսկ Երեւանից կմեկնի 150 ուղեւոր:

Պարբերականը նշում է երկու երկրների դեսպանությունների եւ հյուպատոսական ծառայությունների օպերատիվ աշխատանքը թռիչքի կազմակերպման գործում, որը կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ:

Ուկրաինայի մայրաքաղաք ժամանող ուղեւորների համար կարանտին անցնելու ձեւը ինքնամեկուսացումն է Дій вдома հավելվածի միջոցով: Այս չվերթով Երեւան ժամանող ուղեւորները 14-օրյա կարանտին կանցնեն:

Հիշեցնենք, որ սա SkyUp ավիաընկերության արդեն երկրորդ չարտերային թռիչքն է. առաջինը թռիչքն իրականացվել էր մարտի 25-ին, որի ժամանակ 62 ուղեւոր է թռել Կիեւից, իսկ Երեւանից` 92 ուղեւոր: