FreeStyle

Հայ-ուկրաինական հարաբերությունները կարող են ռեսթարթ անել միայն Զելենսկին ու Փաշինյանը. Ռուսլան Բորտնիկ

“Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները օրինակ ծառայեին միջազգային հարաբերությունների, բազմաթիվ երկրների համար, քանի որ հայ և ուկրաինացի ժողովուրդներին միավորում է բազմադարյա պատմությունը, ընդհանուր ճակատագիրը”, ինչպես հայտնում է UA-Report.info-ն, նշում է ուկրաինացի ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը:

«Բայց, ցավոք, հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները, իմ կարծիքով, վերջին տարիներին՝ հատկապես վերջին վեց տարիներին միայն հետընթաց են ապրում: Քաղաքական փոխհարաբերությունների, կոնտակտների հաստատման դեգրադացիա է տեղի ունենում ամենաբարձր մակարդակով: Կարելի է ասել, որ նույնիսկ փոխգործակցությունն ընդհանրապես դադարել է՝ շատ հազվադեպ են այդ կոնտակտները լինում:

Գոյություն չունի ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման օրակարգ, թե որ ուղղությամբ պիտի աշխատենք, ինչ պիտի միասին անենք և ինչ արդյունքներ ենք գրանցում մեր համագործակցության արդյունքում: Կանոնավոր անկում է ապրում ապրանքաշրջանառությունը: Սա խոսում է այն մասին, որ հարաբերությունները դեգրադացիա են ապրում»:

Բորտնիկը նշում է, որ հայ-ուկրաինական հարաբերություններում ավելի ու ավելի շատ են հավաքվում նեղացվածության դրսևորումներն ու անհասկացվածությունը: Սկսած Հայաստանի կողմից Ղրիմի բանաձևին քվեարկումից, վերջացրած՝ այս տարի հայ-ադրբեջանական բախումներով, երբ հայկական որոշակի կազմակերպություններ բորշչ նետեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան պատին:

«Չեմ կարող չնշել Ուկրաինայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նամակի մասին Հայոց ցեղասպանության թեմայով: Նաև Ուկրաինայի ԱԳՆ-ի անհեռատես հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ, որոնք չպետք է պարզապես հնչեին կամ արվեին: Եթե չես կարող կողմերից մեկին աջակցել, ապա ավելի լավ է լռություն պահել:

ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունը չի արտահայտում Ուկրաինայի նախագահի կամ վարչապետի կարծիքը, բայց մյուս կողմից էլ քառակի ռեակցիան միայն սրում է արդեն իսկ գոյություն ունեցող կոնֆլիկտը: Եվ որպես արդյունք՝ մենք տեսնում ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարաբերությունների դեգրադացիա, որը անպայման օգտագործելու են թե՛ Ուկրաինայի, թե՛ Հայաստանի հակառակորդները, որպեսզի ճնշում գործադրեն մեր երկրների վրա:

Անդրադառնալով իրավիճակը հարթելու թեմային նա ասաց, որ Հայ-ուկրաինական հարաբերությունները կարող են ռեսթարթ անել միայն Զելենսկին ու Փաշինյանը: «Նրանք անպայման պետք է հանդիպեն, այդ հանդիպման ընթացքում պետք է հաստատվի հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման օրակարգ, պետք է նշանակվեն այս հարաբերությունների զարգացման կուրատորները, թերեւս անհրաժեշտ է մեր երկու երկրներում ներկայացված դիվանագիտական ներկայացուցչական խմբերի փոփոխություն, որպեսզի կարողանանք վերակենդանացնել հայ-ուկրաինական հարաբերությունները»:

Ըստ նրա Հայաստանի և Ուկրաինայի միջև ամուր հարաբերություննե կառուցելը կարևոր է երկու երկրների համար: «Կովկասում Ուկրաինայի համար Հայաստանից լավ գործընկեր հնարավոր չէ գտնել: Բացի այդ, Ուկրաինան լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, քանի որ եվրոպական շուկա մուտք ունի իր 40 միլիոն բնակչությամբ և 400 միլիարդ ՀՆԱյով, ինչից Հայաստանը կարող է օգտվել: Երկու երկրներն էլ պիտի ստերեոտիպերը մի կողմ դնեն, կոտրեն այդ ապակյա պատերը և վերականգնեն մեր բարիդրացիական հարաբերությունների գոնե 2000-ականների մակարդակով»: