FreeStyle

Հայ լրագրողները վավերագրական ֆիլմ են նկարահանում ուկրաինական պատերազմի մասին

Հայ լրագրողներն առաջիններից են, ովքեր նախաձեռնել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումը, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հայաստանից ժամանած մի խումբ լրագրողներ մայիսին նկարահանումներ են կատարել պատերազմից տուժած շրջաններում: Ձայնագրվել են հարցազրույցներ ուկրաինացի գիտնականների, քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների, հոգևորականների, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Ուկրաինայի հայերի միության ակտիվիստների հետ։

AnalitikaUA.net-ին տրված մեկնաբանությունում վավերագրող Գարս Խաչատուրովը նշել է, որ Ուկրաինա կատարած առաջին ուղևորության ընթացքում նկարահանող խումբն այցելել է Լվով, Կիև, Բուչա և Կիևի և Չեռնիգովի մարզերի այլ քաղաքներ։ Նրա խոսքով, առաջին այցի նյութերը մշակելուց հետո նախատեսվում է այցելություն նաեւ արեւելյան տարածաշրջաններ։

Ըստ աղբյուրի՝ ֆիլմի մի մասն արդեն հասանելի է Epress.am-ի յութուբյան ալիքում։

Ինչպես հայտնի է, հայկական շատ առաջադեմ լրատվամիջոցներ Ռուսաստանի ագրեսիայի առաջին իսկ օրվանից խորությամբ անդրադառնում են ուկրաինական իրադարձություններին։ Մի շարք հայ փորձագետներ ակտիվորեն մեկնաբանում են ինքնիշխան երկրի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծած պատերազմից հետո Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Հայ փորձագետների կարծիքով՝ Հայաստանի պես երկիրը, որն ունի մեծ սփյուռք ամբողջ աշխարհում, կարող է օգնել Ուկրաինայում դաժան պատերազմի մասին ճշմարտացի տեղեկատվության փոխանցմանը, որը սանձազերծել է Ռուսաստանի Դաշնությունը, որը երկար տարիներ ընկեր է ձևացել։