FreeStyle

Ուկրաինայի հայ համայնքը եղել և շարունակում է հանդիսանալ կապող օղակ Կիևի և Երևանի միջև. փորձագետ

Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության և խորը պատմական ու քաղաքակրթական կապերի վրա: Այս հարաբերությունների ողջ ընթացքում Ուկրաինայի ակտիվ և նախաձեռնող հայ համայնքը եղել և շարունակում է հանդիսանալ կապող օղակ Կիևի և Երևանի միջև»: AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանը:

Մատանաշելով այն կետերը, որոնցում կողմերի տեսակետները տարբերվում են, ինչպես նաև երկկողմ օրակարգի սահմանափակումները, փորձագետը նշեց զարգացման համար անհրաժեշտ քայլերը:

Ըստ նրա, դրական օրակարգի հարցերը պետք է առաջին պլան բերվեն, հարաբերությունները պետք է նորացվեն, այնուհետև աստիճանաբար խորանան:

«Դա կարող է արվել տարբեր գերատեսչությունների և նախարարությունների միջև կապերի ամրապնդման տեսքով՝ բարեփոխումների և փորձի փոխանակման շրջանակներում: Առևտրի և ներդրումների խթանում, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում համագործակցություն: Այս ամենը կարող է հիմք հանդիսանալ ավելի զգայուն թեմաների քննարկմանը անցնելու համար, որտեղ երկու երկրների մոտեցումները տարբերվում են:

Առաջին հերթին անհրաժեշտ է գտնել ընդհանուր առաջնահերթություններ, դիրքեր, որտեղ մեր շահերը համընկնում են: Հետագայում, պետք է փորձել լուծել արդեն ավելի խորը խնդիրներ:

Այս առումով կարևոր է նաև ներգրավվել փորձագիտական հանրությանը` առավել խորը ուսումնասիրելու երկու երկրների միջև հնարավորություններն ու չիրականացված ներուժը», – ասաց Հարությունյանը: