FreeStyle

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները տեսաուղերձում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ին Գերագույն ռադայի պատգամավորները «Ուկրաինան հիշում է» անվանումով տեսաուղերձ են ձայնագրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսաուղերձի սկզբում Դարիա Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ցավի եւ վշտի օր է, երբ ամբողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին: Ուկրաինան հիշում է: 26 ժողովրդական պատգամավորները միանում են երկրի տարբեր կետերից եւ շեշտում են, որ Ուկրաինան հիշում է:

Տեսաուղերձի նախաձեռնող, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարիա Վոլոդինան AnalitikaUA.net-ին տված մեկնաբանությունում նշել է, որ այս կերպ ժողովրդի ներկայացուցիչները իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը պարբերականին տված մեկնաբանության մեջ նշել է, որ շնորհակալություն է հայտնում պատգամավորներին իրենց վեհանձն դիրքորոշման համար: