FreeStyle

Ադրբեջանում սահմանապահ ծառայության զինվոր է մահացել

Հուլիսի 29-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Բաքցի շրջաններից մեկում տեղակայված զորամասում։ Զինծառայողը մահացել է կենցաղային աշխատանքներ կատարելիս։

Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն 2019-ի ապրիլին էր զորակոչվել բանակ։

Ռազմական դատախազության աշխատակիցները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:

Leave a Response