FreeStyle

Իրինա Գայուկ. Հայ և ուկրաինական զարդանախշերի զուգահեռների առկայությունը կասկած չի հարուցում

Հայտնի ուկրաինացի գինտականը անդրադարձել է հայ և ուկրաինական զարդանախշերում առկա հիմնական սիմվոլներին:

«Հայ և ուկրաինական ազգային զարդանախշերի նմանությունը բացարձակապես ուսումնասիրված չէ, այնինչ դրա բացահայտումը թույլ կտար մեզ անհամեմատ ավելի լավ իմանալ ու հասկանալ մեր մշակույթի պատմությունը», — AnalitikaUA.net-ի հետզրույցում ասաց հայտնի ուկրաինացի գիտնական հայագետ, փիլիսոփայականգիտությունների թեկնածու, Շեվչենկովյան մրցանակակիր Իրինա Գայուկը:

Ուկրաինացի գիտնականը բացահայտեց հայ-ուկրաինական ազգային զարդանախշերի նմանությունների երզագծերը, որոնց մասին ավելիվաղ խոսել էր դիզայներ Մարգարիտա Պետրոսյանը Հայաստանից:

Հայագետի կարծիքով, հայկական և ուկրաինական զարդանախշերի նմանությունը ստիպում է մի պահ կտրվել անընդհատ շտապեցնող կյանքի ռիթմից ու հիշել, որ մեր թիկունքում ունենք մեր նախնիների բազմաթիվ սերունդներ, որոնք էլ ստեղծել են այս մշակութային ֆունդամենտը, որը մեզ այսօր թույլ է տալիս “Լինել”, ոչ թե “Թվալ”:

«Չէ որ զարդանախշը պարզապես նախշ չէ: Դրա առաջացումը ամբողջովին խորհրդավոր է, իսկ զարդանախշի էսթետիկ զարդարանքի գործառույթը ամբողջովին հավատամքային հիմքի վրա է: Զարդանախշերը պաշտպանելու, պահպանելու դեր են կատարել, ինչպես նաև ապահովել են մարդու ներառումը աշխարհաստեղծման երեք ոլորտներում, այսինքն կախարդական զարդանախշերի շնորհիվ մարդը դառնում էր տիեզերքին հաղորդակից:

Հիմնական սիմվոլները, որ առկա են թե հայկական, թե ուկրաինական զարդանախշերում դա խաչի տարատեսակ մոդիֆիկացիաներն են՝ ուղիղ, շեղ, տրիսկելիոն, կելտական խաչ, սվաստիկա և այլն, արև, բույսեր՝ խաղողի ողկույզ հայկական զարդանախշերում և բռնչիի ողկույզներ ուկրաինականում, ութթևանի աստղը: Ութթևանի աստղը՝ օկտոգրամման, այսինքն ուղիղ և շեղ խաչերի միաձուլումը, հին ժամանակներում եղել է տղամարդու և կանացի սկզբի միաձուլումը,որը կյանքի ստեղծումն էր նախանշում:

Շրջանակի մեջ ներառվածությունը կարգուկանոնի խորհրդանիշն է, ստեղծարար ուժ: Ամերիկացի հնագետ և մշակութաբան Մարիա Հիմբուտասը համադրելով նեոլիթիկ պատկերները հարավ-արևելյան Եվրոպայից, եկավ այն եզրահանգման, որ շեղ խաչը եղել է Հզորագույն Աստվածուհու սիմվոլը: Ավելի ուշ այն սկսեցին համարել արևի սիմվոլը»:

Գիտնականը նշեց,որ ուկրաինական և հայկական զարդանախշերում առկա զուգահեռները կասկածից վեր են:

«Այստեղ պատճառներ շատ կան, բայց ամենագլխավոր պատճառներն ամենայն հավանակնությամբ երկուսն են: Առաջին հերթին դա ընդհանուր բազմամշակութային բազան է բոլոր մշակույթների համար, մասնավորապես արխայիկ շրջանում ամբողջ երկրագնդով մեկ տարածված զորավոր ասըվածուհու-մոր կուլտը: ՈՒշադիր ուսումնասիրությանդեպքում պարզ է դառնում, որ զարդանախշերում առկա գրեթե բոլոր հիմնական սիմվոլները փոխկապակցված են Հզորագույն Աստվածուհու արխայիկ սիմվոլների հետ:

Երկրորդ պատճառը – սերտ հարաբերություններն են, չնայած դժվար է հայերի բազմամյա համակեցությունը ուկրաինական հողերում անվանել հարաբերություններ: ԱՎելի ճիշտ կլիներ ասել, որ տեղի է ունեցել փոխադարձ ներթափանցում և հարստացում այդ երկու մշակույթների միջև: Այստեղից էլ այս զուգահեռները զարդանախշերում, օրինակ գուցուլական, ավելի քիչ պոդոլյան կտորից նմուշներում հայկական կտորներով: Նույնեը վերաբերվում է նուն շրջանի կերամիկային: Եվ եթե ես տեսնում եմ բացարձակ ոճային նմանություն կերամիկական և գործվածքային նմուշներում Մերձկարպատյան, միջնադարյան Տավրոսյան Խերսոնեսի և Դվինի նմուշներում, ապա հարց է առաջանում, թե ինչն է այս երեք շրջանների համար ընդհանուր կպաող գիծ հանդիսանում: Ես գտնում եմ մի կապող ցուցիչ – հայերին: Այս տեսակետի օգտին է խոսում նաև այն փաստը, որ ավելի նկատելի ոճային նմանություններ կան ուկրաինա-հայկական այն նմուշներում, որոնք հայտնաբերվել են հայերի կողմից առավել խիտ բնակեցված հնագույն շրջաններում:

Ցավոք սրտի այս թեման բացարձակապես հետազոտված չի, այնինչ դրա բացահայտումը մեզ թույլ կտար ավելի լավ իմանալ ու հասկանալ մեր մշակույթի պատմությունը ու գիտակցել, որ հայկական սփյուռքի մշակույթը հանդիսանում է ուկրաինական մշակույթի անբաժանելի մասը», — եզրափակեց Իրինա Գայուկը:

Մեկ այլ հայտնի ուկրաինացի գիտնական, «Սոֆյա Կիևսկայա» ազգային արգելոցի փոխտնօրեն Վյաչեսլավ Կորնիենկոն, ավելի վաղ ևս հաստատել էր հայկական և ուկրաինական ազգային զարդանախշերի նմանությունները: Նրա խոսքով, նմանություն իսկապես կա: «Դիտվում է նմանություն նաև սրբապատկերների զարդանախշերում»: Գիտնականը դա բացատրում է ընդհանւոր պատմությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային զարդանախշերի նմանության մասին ասել էր դիզայներ, Margo նորաձևության տան հիմնադիր տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը: Նա նշել էր, որ ուկրաինացի վարպետների հետ ասեղծնագործության ընթացքում հայտնաբերել էին բազմաթիվ նմանություններ ազգային զարդանախշերում: