FreeStyle

Երեւանն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» հինգ ամենատապոպուլյար ուղղությունների շարքում է

Երեւանն ՈւՄԱ-ի հինգ ամենատարածված ուղղությունների շարքում է, հայտնում է AnalitikaUA.net-ը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը պահանջարկի աճի պատճառով ավելացնում է չվերթներն ամենապոպուլյար միջազգային երթուղիներով:

Ինչպես նշվում է ավիաընկերությունում, համապատասխան միտումը պայմանավորված է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում սահմանի հատման պայմանների մեղմացմամբ եւ տուրիստական ​​օդային հաղորդակցության ակտիվացմամբ:

Կիև-Երեւան չվերթն իրականացվում է ամեն օր, գումարած լրացուցիչ հաճախականությունները երկուշաբթի՝ 26.07.2021-ից եւ հինգշաբթի` 29.07.2021-ից:

Վիճակագրության համաձայն՝ Ուկրաինայից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ինտենսիվության առումով 4-րդն է: Դեպի Հայաստան թռիչքներն իրականացնում է երեք ավիափոխադրող՝ ՈւՄԱ-ն, SkyUp-ը եւ Bees-ը: Նշվում է, որ շուտով Հայաստանն ու Ուկրաինան կապող ևս մեկ վայր կստեղծվի, մոտ ապագայում Երևանում կբացվի սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին: